Հարուցվել է քրգործ՝ «Պռոշյանի գինու գործարանում» տեղի ունեցած պայթյունի դեպքով
Այսօր ժամը 12:00-ի սահմաններում «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում եմ Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ: Քրեական գործով վորոնշյալ գործարանի 6 աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Նշանակվել են դատաբժշկակական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԱԻ նախարարությունից էլ հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարան»-ում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սպիրտի տարրայում (30 տոննա) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․կան զոհեր և տուժածներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Այրվել են սպիրտի տարան, մոտ 35 գմ տախտակամած և «KAR» մակնիշի ամբարձիչ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Հովհաննես Ն.-ն (ծնված 1958 թ․), Գևորգ Մ․-ն (ծնված 1977 թ․), Սարգիս Ե․-ն (ծնված 1996 թ․) և ՀարությունՄ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները թիթեղների տակից դուրս են բերել Արեն Ա․-ի (մոտ 35-40 տ․) և Լյովա Ա․-ի (ծնված 1974 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ փրկարարներն իրականացրել են տարաների հովացման աշխատանքներ:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի 11 հատ 30 տոննա տարողությամբ և 8 հատ 20 տոննա տարողությամբ սպիրտի տարաներ և մոտակա պահածոների արտադրամաս:
Հարակից հրապարակումներ`
- «Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհից տուժածները տեղափոխվել են Երևան
- Կոնյակի գործարանի պայթյունից մահացել են մասնաճյուղի և զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները
- Ի՞նչ է կատարվել Պռոշյանի կոնյակի գործարանում
- Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհից վիրավորները վիճակը կայունացնելուց հետո կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն
- Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները