Քաղաքական 10:53 02/09/2020 Հայաստան

Ավետիք Չալաբյան. Աշխարհազորի ստեղծմանն ընդառաջ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրդարձել է աշխարհազորին առտնչվող օրենսդրական կարգավորումների նախագծերին։

«Օգոստոսի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով նախատեսվում է Հայաստանի Հանարապետության տարածքում կազմակերպված աշխարհազորի ստեղծում՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ։ Այս թեմայով արդեն բավական ընդարձակ հանրային քննարկում է սկսվել, և ես ևս կուզեի կիսվել հարցի շուրջ իմ դիտարկումներով։

Դեռևս 2015 թվականից սկսած, անվտանգային խնդիրներով զբաղվող մեր ԱրԱր հիմնադրամը համագործակցություն սկսեց Պաշտպանության նախարարության հետ՝ փորձարկելու աշխարհազորի մոդելը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Մեր տրամաբանությունը բավական պարզ էր՝ եթե սահմանագծում սկսվում են ռազմական գործողություններ, ապա բանակի կանոնավոր ստորբաժանումներին անհրաժեշտ է աջակցություն անմիջական թիկունքում՝ պաշտպանելու բնակավայրերը և ենթակառուցվածքները դիվերսանտների հարձակումներից, ռմբակոծությունների դեպքում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, իսկ հակառակորդի հնարավոր ներխուժման դեպքում՝ ապահովել նաև նրա կազմակերպված տարհանումը և ընթացքում հնարավոր պաշտպանությունը։

Այս գործունեության համար որպես կամավոր ներգրավվում էր սահմանամերձ բնակավայրերի տղամարդ բնակչությունը, որը բնականորեն շահագրգռված էր սեփական օջախների և ընտանիքների պաշտպանությամբ։ Մենք առաջարկում էինք նաև, որ յուրաքանչյուր աշխարհազորայինին զենք կցագրվի, որը կպահվի համայնքում գտնվող անվտանգ տարածքում, սակայն ի վերջո, նախարարությունը պնդեց, որ զենքը պահվելու է միայն զորամասերում, իսկ կամավորներին կտրամադրվի միայն համազգեստ։ 2015 թ․ ընթացքում հաջողվեց հավաքագրել և վերապատրաստել մի քանի հարյուր կամավորական, հետագայում այդ թիվը էապես աճեց, մինչև 2018 թվի սկիզբը Հայաստանի համարյա բոլոր սահմանամերձ բնակավայրերը ներառվեցին ծրագրի մեջ։

2016 թվի ապրիլին, երբ սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախում, այս կամավորականների ճնշող մեծամասնությունը արագ մոբիլիզացվեցին, և կարևոր աջագցություն ապահովեցին բանակի կանոնավոր ստորաբաժանումներին, ի սկզբանե նախանշած տրամաբանությամբ։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, մենք բազմիցս ենք քննարկել բանակի ղեկավարության հետ ծրագրի ընդլայնման հնարավորությունը ամբողջ երկրի տարածքով, գիտակցելով, որ մեր երկիրը կանգնած է իրական պատերազմական սպառնալիքների առջև, և խաղաղ բնակչության մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ մարտական գործողությունները հեռավոր սահմանից տեղափոխվեն երկրի խորքը։

Ցավոք, այս հարցը առաջ չէր շարժվում, առկա էր որոշակի թերըմբռնում, որ բանակին այդպիսի ռեսուրս անհրաժեշտ չի, մանավանդ այն պայմաններում, երբ այն գնում է տեխնոլոգիական հագեցման ճանապարհով, ուստի ավտոմատով զինված կամավորականը այլևս էական ազդեցություն չի կարող ունենալ ռազմական գործողությունների վրա։ Թեև դա արդարացի փաստարկ է, աշխարհազորի խնդիրը ոչ թե բանակին փոխարինելն է, այլ քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելը, մի ոլորտ, որով սահմանափակ ռեսուրսներով մեր բանակը չի կարող արդյունավետ զբաղվել, առանց շեղելու սեփական ուժերը բուն մարտական գործողություններից։

Հայտնի է նաև, որ այն երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով, արդյունքում էապես բարձրացրել են բնակչության անվտանգության մակարդակը, քանի որ աշխարհազորի կազմակերպումը ի վերջո բերում է նաև համապատասխան ենթակառուցվածքի առաջացման (հրաձգարաններ, ռմբապաստարաններ, առաջին անհրաժեշտության նյութերի պահեստներ, և այլն), և բնակչության լայն շերտեր դառնում են ավելի լավ պատրաստ դիմագրավելու հնարավոր (նույնիսկ եթե քիչ հավանական) անվտագության սպառնալիքներին։

Այսօր վերջապես այս գաղափարները ամրագրող օրենսդրական փաթեթը ներկայացվել է քննարկման, և մեր համար սա ողջունելի նախաձեռնություն է։ Բուն նախագիծը դեռ զգալիորեն անկատար է, և կարիք ունի էական հղկումների՝ մասնավորապես, մեր կարծիքով, բոլոր աշխարհազորային ստորաբաժանումները պետք է ենթարկվեն զինվորական, և ոչ թե քաղաքացիական իշխանություններին (կամ ունենան երկակի ենթակայություն), ստորաբաժանումների կառուցվածքը պետք է պայմանավորված լինի նրանց իրական թվակազմով, ոչ թե բնակավայրերի ֆորմալ կարգավիճակով, աշխարհազորայինները պետք է որոշակի արտոնություններ ստանան իրենց ծառայության համար և սոցիալական երաշխիքներ՝ առողջությանը կամ կյանքին վնասի դեպքում, պետք է ամրագրվի նաև պետության պարտավորությունները՝ նրանց պատրաստելու իրենց հետագա գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար։

Սակայն սա արդեն կարևոր քայլ է՝ ճիշտ ուղղությամբ, և շատ կարևոր է այս պահին հանրային աջակցությունը այս նախաձեռնությանը, այն անհրաժեշտ ծավալներով և արդյունավետությամբ իրագործելու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր ԱրԱր հիմնադրամը կշարունակի համագործակցել Պաշտպանության նախարարության հետ՝ այս նախաձեռնությունը արդյունավետ կյանքի կոչելու նպատակով։ Իմ կողմից նաև լրացուցիչ հանձնառություն եմ վերցնում՝ ապագայում անձնապես կամավորագրվելու աշխարհազորին, և կոչ եմ անում նաև մեր երկրի ու բնակչության անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ընկերներիս և գործընկերներիս՝ կամավորագրվել ապագայում ստեղծվելիք աշխարհազորին, և անմիջական մասնակություն ունենալ մեր երկրի և սեփական ընտանիքի անվտանգության ապահովմանը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}