Սպիրտի օգտագործման հետևանքով մարդկանց մահվան դեպքով ձերբակալվել է ևս երկու անձ
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:
Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ևս երկու անձ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ սպիտի օգտագործման հետևանքով մահացածների թիվն այսօր ավելացել է՝ հասնելով 14-ի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել
- Միքայել Մելքումյան. Սա խայտառակ երևույթ է
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- Բաբկեն Պիպոյան. Պրոբլեմների մասին հիշում ենք դժբախտ դեպքերի ժամանակ, ապա՝ արագ մոռանում
- ՔԿ. Այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն