Բելառուսի կաթոլիկները մեկնաբանել են իրավիճակը կապված հոգևոր հոր մուտքի արգելքի հետ
Բելառուսի կաթոլիկ եպիսկոպոսները կարծում են, որ իրավիճակը հանրապետությունում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ Մինսկի և Մոգիլևի մետրոպոլիտ Թադեուշ Կոնդրուսևիչի կողմից «անհանգստացնող թյուրիմացություն է», որը շուտով կկարգավորվի, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Ավելի վաղ Բելառուսում ՌՇԿ-ն հաղորդել էր, որ հանրապետության քաղաքացի հանդիսացող Կոնդրուսևիչին առանց բացատրության թույլ չեն տվել արտասահմանյան ուղևորությունից տուն դառնալ: Կոնդրուսևիչը վերադառնում էր Լեհաստանից, որտեղ նա պատարագներ էր մատուցում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Կոնդրուսևիչը ներառվել է Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս մուտքն արգելվածների ընդհանուր ցուցակում: Նախագահի խոսքով, բելառուս կաթոլիկների ղեկավարը որոշակի առաջադրանքներ է ստացել Լեհաստանում:
«Ռիա Նովոստի»-ին պետական սահմանային կոմիտեից ասել են, որ իրենք չեն մեկնաբանում այս իրավիճակը:
«Բելառուսում կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը հույս է հայտնում, որ արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչի Բելառուս մուտքի արգելը միայն անհանգստացնող թյուրիմացություն է, որը կլուծվի շատ շուտով, և որ նման դեպքեր ապագայում չեն լինի»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սեպտեմբերի 3-ից հետո
- Բելառուսում ակցիայի ևս 80 մասնակից է ձերբակալվել
- ՄԱԿ-ը հաղորդում է Բելառուսում խոշտանգումների 450 դեպքի մասին
- Ռուս դիվանագետները չեն ծրագրում հանդիպումներ բելառուսական ընդդիմության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին