Եվրոպայում առաջատար տնտեսությունը վերականգնվում է
Կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարում գերմանական իշխանությունների ջանքերը սկսել են արդյունք տալ. համաճարակի պատճառով Եվրոպայի առաջատար տնտեսության կորուստները սպասվածից ցածր կլինեն:
Ըստ Bloomberg-ի, երկիրը գնում է բարելավման, այս տարի արտադրությունը կնվազի 5,8 տոկոսով, չնայած ապրիլին՝ համաճարակի գագաթնակետին, խոսքը 6,3 տոկոս անկման մասին էր:
Այնուամենայնիվ, չնայած բարելավված կանխատեսումներին, տնտեսական անկումը շարունակում է մնալ լրջագույններից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նախաճգնաժամային ցուցանիշներին վերադարձ պետք է սպասվել ոչ շուտ, քան 2022 թվականը, բայց ընդհանուր առմամբ երկիրը կարողացել է մեղմել կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքները:
Եվրամիության երկրների տնտեսությունները ռեկորդային անկում են ապրել 2020-ի երկրորդ եռամսյակում՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 14,4 տոկոսով: Սա վիճակագրական պատմության ամենամեծ անկումն է (1995 թվականից ի վեր): Անկման առումով առաջատարը Իսպանիան է, ՀՆԱ-ի անկումը`18,5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան