ՀԳՀԾ-ի անդամները մերժում են ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու իրավունքը
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) համատեղ հանձնաժողովի մասնակիցները Վիեննայում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել, ըստ որի՝ քանի որ ԱՄՆ-ն այլևս ՀԳՀԾ-ի կողմ չէ, հետևաբար չի կարող բողոքարկել ՄԱԿ-ի 2231 բանաձևը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչին:
«ՀԳՀԾ- ի Իրանի գործընկերները չեն ճանաչում Միացյալ Նահանգներին որպես համաձայնագրի կողմ և չեն համարում, որ նրանք իրավունք ունեն օգտագործել ՀԳՀԾ-ի կամ 2231 բանաձևի մեխանիզմները», - Արաքչիի խոսքերը մեջ է բերել IRNA-ն:
Այս մասին ասվում է նաև չորեքշաբթի երեկոյան հրապարակված Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության (EMU) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հաղորդագրության մեջ:
«Նյու Յորքի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջերս անցկացված ՄԱԿ-ի կողմից սահմանված և վերացված պատժամիջոցների վերականգնման հարցի քննարկման մասնակիցները վերահաստատեցին, որ Միացյալ Նահանգները 2018 թ. մայիսի 8-ին հայտարարել է ՀԳՀԾ-ին իր մասնակցության միակողմանի դադարեցման մասին և որ այն հետագայում չի մասնակցել որևէ միջոցառման, հետևաբար, չի կարող դիտարկվել որպես մասնակից պետություն»,- ասված է համատեղ հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ մասնակիցները հաստատել են, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն չի կարող նախաձեռնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց:
Հանդիպումը հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրենների մակարդակով: Դրան մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իրանի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան