Իրավունք 15:42 02/09/2020 Հայաստան

Պաշտպան. Կարեն Խաչատրյանին մեղսագրվող արարքն իրականությունից շատ հեռու է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության՝ խափանման միջոցի վերաբերյալ նիստը։

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն ասաց, որ հաստատված մեղադրական եզրակացության մեջ շարադրված են Կարեն Խաչատրյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները,  որոնց նույնիսկ մակերեսային ուսումնասիրությամբ կարելի է արձանագրել, որ դրանք ավելի քան բավարար են  Խաչատրյանին  առաջադրված մեղադարանքում  հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու  համար։  Դատախազի խոսքով, քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Կարեն Խաչատրյանը  հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից,  խուսափել  քրեական պատասխանատությունից և  նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել դատարանում  գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձնաց վրա անօրինական ազդեցության գործելով։

Նա ընդգծեց, որ Կարեն Խաչատրյանի կողմից  քննությունից թաքնվելու հավանականությունը շատ բարձր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  վերջինս եղբայրը՝ Արամ Խաչատրյանը, երկու  ազգականները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, արդեն իսկ թաքնվել են քննությունից և գտնվում են հետախուզման մեջ։ Էդգար Արսենյանի խոսքով, Կ. Խաչատրյանին կալանավորելու որոշումը հիմնավոր է և այն փոխելու հիմքեր չկան։

Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ընդհանրապես չեն ցանկանում անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Նա նշեց, որ դատարանն անցյալ դատական նիստին՝ Գագիկ Խաչատրյանի  կալանավորման իրավաչափության հարցը քննելիս, այդ հարցին անդրադաձել և գնահատել է։

«Շատ անկեղծ, իրատեսական չենք համարում, որ դատարանը կարող է  այլ որոշում կայացնել, քանի որ Գագիկ Խաչատրյանը  պաշտոնական դիրքով ավելի հեռուն է կանգնած  այն իրադարձություններին, որոնք մեղսագրվում են Կարեն  Խաչատրյանին, քան հիմնավոր համարելով  նաև Կարեն Խաչատրյանին վերագրված արարքի հիմնավոր կասկածը»,- ասաց Ա. Մակինյանը։

Նա ընդգծեց, որ Կարեն Խաչատրյանին մեղսագրվող արարքն իրականությունից շատ հեռու է, հավաքված ապացույցները  խոսում են ոչ թե Կարեն Խաչատրյանի մեղավորության մասին, այլ անմեղության։

Պաշտպանը նշեց, որ ապացույցների հավաքման փուլն ավարտվել է, Կ.Խաչատրյանը որևէ կերպ ապացույցների հավաքմանը չի կարող խոչընդոտել։ Ինչ վերաբերում է Կարեն Խաչատրյանի՝ քննությունից թաքնվելուն մասին դատախազի հայտարարությանը, Ամրամ Մակինյանն ասաց, որ Կ. Խաչատրյանը երկու անգամ   գտնվել է ազատության մեջ, ինքնակամ ներկայացրել է  վարույթ իրականացնող մարմնին։ 

Նա նշեց, որ արդեն մեկ տարի է դատախազության դեպոզիդ հաշվին վճարվել է պատճառված վնասը. «Չկա դատական պրակտիկայում երկրորդ մի դեպք, ում մեղսագրվում է 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  նախատեսված արարք, ով վնասը հատուցած կլինի պետությանը ու դատարաններին թյուրիմացության մեջ գցելով՝ շարունակաբար կպահվի կալանքի տակ»։ 

Մակինյանը նշեց, որ այս գործով անցնող Գագիկ Խաչատրյանն  առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստերին, և այս գործը Կարեն Խաչատրյանի մասով փակուղի կմտնի, քանի որ հնարավորություն չեն ունենա դատական նիստ հրավիրել առանց մյուս ամբաստանյալի։ Ըստ նրա, այս դեպքում Կարեն Խաչատրյանը շարունակաբար մնալու է կալանքի տակ։

Պաշտպանն ասաց, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ իրավաչափ հիմք չկա, խնդրեց նրա նկատմամբ կիրառել կալանավորման հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Դատական տեղեկատվական համակագում նշված է. «Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ. հուլիսի 1-ից մինչև 2014թ. մարտի 12-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014թ. մարտի 12-ից մինչև 2014թ. մայիսի 23-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014թ. մայիսի 23-ից մինչև 2016թ. հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական՝ 2008թ. հունիսի 4-ից մինչև 2008թ. օգոստոսի 20-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, այնուհետև՝ 2008թ. օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, իսկ 2014թ. ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}