Քաղաքական 09:42 02/09/2020 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը

Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական և տնտեսական կապերը:

Երուսաղեմում բնակվող մրցանակակիր լրագրող Խալեդ Աբու Թոամեն, որը Գեյթսթոուն ինստիտուտի Շիլմանի լրագրության ֆակուլտետի գիտաշխատող է, 2020 թ․ օգոստոսի 25-ին մի ծավալուն հոդված է հրապարակել Գեյթսթոուն ինստիտուտի կայքում՝ «Արաբներն ու մահմեդականները՝ Թուրքիայի Էրդողանին․ «Ինչո՞ւ չես բողոքում ինքդ քո դեմ» վերնագրով»։

Էրդողանը օսմանյան սուլթաններից ժառանգել է դիվանագիտական լարի վրայով քայլելու հմտությունը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունը կատարելագործել է երկու հակամարտող տերությունների կողմից լինելու քաղաքական արվեստը։ Սուլթանները Ֆրանսիայի և Անգլիայի հետ էին՝ ընդդեմ Գերմանիայի և Գերմանիայի հետ էին՝ ընդդեմ Ֆրանսիայի ու Անգլիայի։

Այժմ նույն քաղաքականությունը վարում է Էրդողանը՝ կարծես թե պաղեստինյան կողմում լինելով՝ միաժամանակ պահպանելով Իսրայելի հետ բազմաբնույթ հարաբերությունները: Նմանապես, Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ Ռուսաստանից գնում է ժամանակակից հրթիռներ, ինչը ՆԱՏՕ-ի քաղաքականության խախտում է։ Զարմանալիորեն, Էրդողանը միաժամանակ թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի լավ ընկերն է․․․

Արաբական և իսլամական աշխարհում այս հակասական և կեղծավոր վարքագիծը վերջապես բացահայտվեց՝ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից իրենց հարաբերությունները կարգավորելու կապակցությամբ: 2020 թ․ օգոստոսի 14-ին Էրդողանը սպառնաց ԱՄԷ-ին՝ դադարեցնել  դիվանագիտական հարաբերությունները և հետ կանչեց Թուրքիայի դեսպանին ԱՄԷ-ից, մինչդեռ Թուրքիան ինքը նորմալ հարաբերություններ է  պահպանում Իսրայելի հետ, որտեղ նա դեսպանատուն ունի, իսկ Իսրայելը դեսպանատուն ունի Անկարայում․․․

Այժմ բազմաթիվ արաբներ հիշեցնում են Էրդողանին, որ «Թուրքիան մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին երկիրն էր, որ ճանաչեց Իսրայելի պետությունը: Նրանք նաև նրան հիշեցնում են 2005 թվականին Իսրայել կատարած նրա պաշտոնական այցի և Թուրքիայի ու Իսրայելի միջև տասնամյակների ռազմական, ռազմավարական և դիվանագիտական համագործակցության մասին», գրել է Աբու Թոամեն:

Ահա մի քանի հայտարարություններ, որոնք Աբու Թոամեն մեջբերել է արաբական և մահմեդական աղբյուրներից ՝ բացահայտելով Էրդողանի կեղծավոր դիրքորոշումը:
Էրդողանը «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների պաշտոնական հովանավորն է: Նա այդ խմբավորումներն օգտագործում է արաբական երկրները, այդ թվում ՝ Սիրիան, Իրաքը, Լիբիան և Եգիպտոսն ապակայունացնելու համար․․․․ Թվում է, թե Էրդողանը տառապում է շիզոֆրենիայից, որը զարմացնում և շփոթեցնում է նույնիսկ իր կողմնակիցներին», գրել է եգիպտացի լրագրող Ադել ալ-Սանհուրին youm7.com կայքում, 2020 թ․ օգոստոսի 21-ին։

Հորդանանցի գրող Նուրա ալ-Մոտեարին հարցրել է․ «Արդյոք Էրդողանը հոգեկան հիվանդություն ունի՞ և տառապում է անձի երկատվությամբ, կամ նա հաստատ գիտի՞, որ ճնշված թուրք ժողովրդի և «Մահմեդական եղբայրների» իր հետևորդները կույր հավատարմությամբ հետևում են իրեն և չեն տեսնում իրենց քթից այն կողմ։ Ինչպե՞ս է Էրդողանը սպառնում հետ կանչել իր դեսպանին Աբու Դաբիից Իսրայելի հետ պատմական խաղաղության համաձայնագրի պատճառով այն դեպքում, երբ Իսրայելի դեսպանատունը գործում է Թուրքիայում»։

Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Մոնզեր ալ-Շեյխ Մուբարաքը գրել է. «Ես համոզված եմ, որ Էրդողանը հոգեբույժի կարիք ունի: Հաղորդում են, որ Թուրքիան կծառայի Իսրայելին՝ իսրայելցիներին ԱՄԷ տեղափոխելով այն ժամանակ, երբ Էրդողանը դեմ է [Իսրայելի հետ] հարաբերությունների կարգավորմանը: Հիմարությունը բուժում չունի»:
Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Աբդուլլա ալ-Բանդերը սոցիալական ցանցում իր տեղադրած տեսանյութում ասել է, որ Էրդողանը հայտնի է իր խոսքով, ոչ թե իր գործողություններով:

«Զավեշտալին այն է, որ Էրդողանը նաև առաջին մահմեդական առաջնորդն էր, որն այցելեց [սիոնիզմի հիմնադիր Թեոդոր] Հերցլի գերեզմանը Իսրայելում և հանդիպեց [այն ժամանակ Իսրայելի վարչապետ Արիել] Շարոնի հետ: Էրդողանը առևտուր է անում պաղեստինյան հարցում։ Թուրքիան ավելի քան 70 տարի հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չի արել պաղեստինցիների համար»:

Սաուդյան Արաբիայի գրող Ռավաֆ ալ-Սոաինը նույնպես սոցիալական ցանցերի հարթակներում տեղադրել է մի տեսանյութ՝ հարցնելով․ «Ինչո՞ւ դու [Էրդողան] հետ չես կանչում քո դեսպանին Թել Ավիվից և վտարում Թուրքիայում Իսրայելի դեսպանին, որպեսզի քեզ կոչենք հերոս և պաղեստինյան հարցի պաշտպան։ Մեղադրելով Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Էրդողանը դառնում է անմիտ և արհամարհելի»։

Սաուդյան Արաբիայի «Օքազ» թերթն իր խմբագրականում գրել է․ «Էրդողանի վարչակարգը բաց չի թողնում պաղեստինյան հարցում սակարկելու և բոլորին խաբելու հնարավորությունը: Չնայած Էրդողանի կեղծավորությանը, որը ակնհայտ դարձավ արաբական և իսլամական հասարակական կարծիքի համար, նրա վարչակարգը շարունակում է խաղալ մահմեդականների զգացմունքների հետ: Թուրքիայի նախագահը, կարծես, երկակի ստանդարտներ է կիրառում՝ անտեսելով Թել Ավիվում իր դեսպանի ներկայությունը»:

Աբու Թոամեն եզրափակել է․ «Շատ արաբների խիստ արձագանքը Էրդողանի սպառնալիքին նշան է այն բանի, որ նրանք հասկանում են, որ նա արաբական և մահմեդական խաղաքարտ խաղարկող նենգ արկածախնդիր է՝ փորձելով վերակենդանացնել իսլամական խալիֆայությունը իր իշխանության ներքո: Դատելով Էրդողանի սպառնալիքին արաբական լայն արձագանքից ՝ Թուրքիայի ղեկավարն ընդունվում է ոչ թե որպես ինչ-որ խալիֆ, այլ՝ խելագար ամբոխավար և ահաբեկչության հովանավոր»:      
    
Բացի այդ, թուրք լրագրող Բուրաք Բեքդիլը 2020 թվականի օգոստոսի 27-ին BESA կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում ներկայացրել է դիվանագիտության նկատմամբ Թուրքիայի երկերեսանի մոտեցման պատմական անցյալը։

Բեքդիլը գրել է․ «1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Թուրքիան մնաց չեզոք: Դրա ավարտից հետո, այն ժամանակ Թուրքիայի երիտասարդ հանրապետությունը դարձավ առաջին մահմեդական երկիրը, որը 1949 թ․ մարտի 28-ին ճանաչեց Իսրայելի նորաստեղծ պետությունը։ 1950 թ․ հունվարին, Անկարան կադրային դիվանագետ Սեյֆուլլահ Էսինին ուղարկեց Թել Ավիվ՝ որպես Իսրայելում առաջին թուրք ժամանակավոր հավատարմատար։

1951 թվականին Թուրքիան միացավ արևմտյան երկրների խմբավորմանը՝ բողոքելով Կահիրեի՝ Սուեզի ջրանցքով իսրայելական նավերի անցումն արգելող որոշման դեմ: Մոսադը [Իսրայելի հետախուզական գործակալությունը] 1950-ականների սկզբին կենտրոն բացեց թուրքական հողի վրա: 1954 թվականին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում արաբական երկրներին կոչ արեց ճանաչել Իսրայելը»:

Հավանաբար, Թուրքիայի կեղծավորությունից ավելի վատն այն է, որ արևմտյան և արաբական երկրները դյուրահավատորեն խաբվելով թուրքական խորամանկություններից՝ կարծում են, որ Թուրքիան իրենց բարեկամն ու դաշնակիցն է։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}