Երկրպագուները խնդրում են տեղադրել մահացած դերասան Չեդվիկ Բոուզմանի հուշարձանը
Ամերիկացի դերասան Չեդվիկ Բոուզմանի երկրպագուներն իշխանություններին խնդրում են տեղադրել մահացած արտիստի արձանը։ Նման խնդրագիր է հայտնվել Change.org կայքում։
kulturomania.ru կայքը գրում է, որ խնդրագրի հեղինակներն են Անդերսոն քաղաքի (Հարավային Կարոլինա) բնակիչները, որտեղ ծնվել է Բոուզմանը։ Փաստաթղթի հեղինակների խոսքով, դերասանի հուշարձանը կարող է տեղադրվել ամերիկյան կոնֆեդերատների հուշարձանի տեղում։
Չեդվիկ Բոուզմանը հայտնի է Marvel «Սև հովազ» ֆիլմից։ 43-ամյա դերասանը մահացել է այս տարվա օգոստոսի 28-ին քաղցկեղից, որի դեմ պայքարում էր չորս տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա