Վենետիկում բացվում է 77-րդ կինոփառատոնը
Վենետիկում այսօր մեկնարկում է 77-րդ կինոփառատոնը։ Տոնական արարողության ընթացքում դերասանուհի Թիլդա Սուինտոնին հանձնվելու է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Սուինտոնը կներկայացնի Պեդրո Ալմոդովարի կարճամետրաժ ֆիլմը՝ «Մարդկային ձայնը», որում հանդես է եկել գլխավոր դերում: Ֆիլմն ընդգրկվել է փառատոնի արտամրցութային ծրագրում:
Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրին կմասնակցեն ավելի քան 60 ֆիլմ աշխարհի 50 երկրից։
Չնայած կորոնավիրուսային համաճարակին, կինոփառատոնի կազմկոմիտեն որոշել էր միջոցառումը չանցկացնել առցանց ձևաչափով: Այնուամենայնիվ, կազմակերպիչներն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- «Խենթ, ոչ խելագար» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում
- Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի սովորական ձևաչափով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա