Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց։ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր քննվում է Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Պաշտպան Ամրամ Մակինյանը նշել էր, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ իրավաչափ հիմք չկա, խնդրել նրա նկատմամբ կիրառել կալանավորման հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Պաշտպան. Կարեն Խաչատրյանին մեղսագրվող արարքն իրականությունից շատ հեռու է
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան