Ավտոբուսում կորոնավիրուսով վարակվելը բավականին հեշտ է
Չինաստանում ավտոբուսում կորոնավիրուսով հիվանդ ուղևորը վարակել է 24 մարդու: Սա ապացուցում է կորոնավիրուսի փոխանցման հնարավորությունը ոչ միայն միկրոկաթիլներով, այլև օդով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշված է Ջորջիա նահանգի համալարանի մասնագետների և Չինաստանի հետազոտական կենտրոնների փորձագետների ուսումնասիրության մեջ: Հետազոտությունը հրապարակվել է JAMA Interior Medicine ամսագրում:
2020-ի հունվարին, մինչև սոցիալական հեռավորության միջոցների ներդրումը, Չինաստանի արևելքում 128 բուդդիստ երկու ավտոբուսով հիսուն րոպե ուղևորություն են կատարել: Դրանցից մեկում եղել է ուղևոր, որը վարակված է եղել կորոնավիրուսով, բայց դեռ այդ մասին չի իմացել: Ուղևորներից ոչ ոք դիմակ չի կրել: Ուղևորությունից անմիջապես հետո կորոնավիրուս է հայտնաբերվել 24 ուղևորների մոտ, ովքեր վարակված կնոջ հետ նույն ավտոբուսում են եղել, ինչպես նաև յոթ այլ մարդու մոտ, ովքեր այդ օրը արարողության ժամանակ շփվել են նրա հետ: Դեր չի խաղացել, թե ուղևորներն ինչ հեռավորության վրա են գտնվել վարակի աղբյուրից. նույնիսկ վարակվել են մարդիկ, ովքեր նստած են եղել հիվանդից յոթ շարք հեռու: Այնուամենայնիվ, ռիսկը նվազել է, եթե ուղևորը գտնվել է պատուհանի կամ դռան մոտ:
Գիտնականների խոսքով, հետազոտության արդյունքները հաստատում են այն տվյալները, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել օդով և ոչ միայն միկրոկաթիլների միջոցով: Փոքր տարածությունն անբավարար օդափոխությամբ մեծապես մեծացնում է վարակմանը։
Հարակից հրապարակումներ`
- COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող ռուս գիտնականները ներառվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
- ԱՀԿ. Համավարակն ազդել է միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա
- ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով նորից վարակվելու հավանականությունը
- Գերմանացի գիտնականները համերգ են անցկացրել՝ կորոնավիրուսի տարածումն ուսումնասիրելու համար
- ԱՀԿ-ն կանխատեսել է կորոնավիրուսային համավարակի ավարտի ժամկետը
- ԱՀԿ. Երիտասարդների խմբաքանակը կորոնավիրուսով վարակվածների շրջանում աճել է ամբողջ աշխարհում
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ գործոնն է նպաստում կորոնավիրուսի հետևանքով մահացութան թվի աճին
- Կորոնավիրուսի դեմ ոսկե բանալի կարող է և չհայտնաբերվել. ԱՀԿ
- ԱՀԿ-ն հայտնել է, թե որ երկրից պետք է օրինակ վերցնել կորոնավիրուսի դեմ պայքարում
- ԱՀԿ-ն կարծում՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան