02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք
Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 197 նոր դեպք և 275 առողջացած»,-հայտնում են ԱՆ-ից։
Նախորդ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով չորս հիվանդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (տղամարդ), 63 (տղամարդ) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 269 է:
Մինչ այսօր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 1 153 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- 01.09.2020. 97 նոր վարակակիր ու մահվան երկու դեպք
- 31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
- 29.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 175 նոր դեպք է գրանցվել
- 28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել
- 27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել
- 26.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 131 նոր դեպք է գրանցվել
- 25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել