«Լինում է՝ հանդիպում ենք, լինում է՝ չենք հանդիպում». Հարությունյանը՝ Վանեցյանին չհանդիպելու մասին
«Եկեք չկարևորենք որևէ քաղաքական ուժի, քաղաքական գործչի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել, չենք խոսել»,- այսօր լրագրողների հետ հանիդպման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ինչու է պաշտոնապես հրաժարվել հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, և արդյո՞ք բոլոր հանդիպումները համաձայնեցվում են Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել էր այս փաստին՝ նշելով, որ հանրապետության նախագահի համար ընդունելի չէ հանդիպել այն քաղաքական ուժերին, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը։
Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ հաստատ ՀՀ վարչապետի հետ չի քննարկվել հանդիպել-չհանդիպելու հարցը։
«Շատ ավելի կարևոր հարցեր կան. մենք խոսում ենք բանակի մասին, սպառազինության մասին։ Մենք միասին կարևոր, ստրատեգիական տնտեսական հարցեր ենք քննարկել։ Ներքաղաքական այդ թեմաները մենք երբևէ իրար հետ չենք քննարկել։ Իհարկե,մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա-չկա երկրում:Որևէ կապ չունի չհանդիպելը քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ։ Այդպես ենք որոշել, չենք հանդիպել։ Լինում է՝ հանդիպում ենք, լինում է՝ չենք հանդիպում։
Այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են։ Այլ արտախորհրդարանական ուժերի հետ կապված արդեն մտածում ենք, քննարկում ենք։ Բավարարվենք այսքանով, չխոսենք էլի նրա մասին՝ հեռախոսով խոսել ենք, թե ոչ։ Պաշտոնապես չենք հանդիպել, իսկ այլ հանդիպումներ տարբեր տեղերում հաճախակի լինում են։ Չքննարկեք դա, պաշտոնական հադիպում չի եղել, չենք հադիպել»,- շեշտեց Արցախի նախագահը։
Հարց հնչեց նաև ՀԷԿ-երի մասին, այն առումով, որ նախքան Արցախի նախագահական ընտրությունները ակցիաներ էին ընթանում՝ պահանջով, որ ՀԷԿ-երի թիվը կրճատվի։
Ի պատասխան Արայիկ Հարությունյանը նշեց՝ առաջին ՀԷԿ-երը կառուցելու ժամանակ բոլորը ողջունում էին, հետո հասկացել են, որ այդ ՀԷԿ-երը քաղաքական հնարավորությունները մեծացնում են, սկսել են քննադատել:
«Շարունակելու ենք ՀԷԿ-երի շինարարությունը: Ի դեպ, սկսված է Սարսանգ-Մատաղիս հատվածում այդ դարի պրոյեկտի մի մասը, մինչեւ 70-80 մլն դոլարանոց ներդրումային ծրագրեր: Մարդիկ չիմանալով, թե ՀԷԿ-երն ինչպես են աշխատում, քննարկում են: Ղարաբաղի բոլոր գետերը հորդառատ, բայց անկայուն գետեր են: Հորդառատ ժամանակ դա դառնում է էլեկտրաէներգիա: Ես հայտարարում եմ, որ մեր թշնամիներն են նրանք, որոնք ՀԷԿ-երը փակելու հայտարարություններ են անում: Հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել: Դա մեր հարստությունն է, Ադրբեջանինը նավթն է, մերը՝ անտառն ու ջրերն են: Շարունակելու ենք ՀԷԿ-երի կառուցումը, որտեղ հնարավոր է: Եթե կլինեն թերացումներ, պատասխանատվության հետ կապված խնդիր չունենք»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Քոչարյան. Փաշինյանն ամենամեծ խանդով հենց Վանեցյանին է վերաբերվում
- Վանեցյան. Արցախի վերաբնակեցման ծրագիրն այսօր ավելի քան հրատապ է
- Հանդիպել են Արթուր Վանեցյանը ու Վիտալի Բալասանյանը
- Վանեցյան. Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում