
«Հրապարակ». Սեպտեմբերի 1-ի առթիվ պսակ են փոխանցել կառավարությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ը երեկ յուրօրինակ ձևով են նշել Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ մարզպետարանի դիմաց։ Մի խումբ քաղաքացիներ բժշկական դիմակներով պսակ են «նվիրել» մարզպետարանին՝ ի նշան իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի։
Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը տեղադրել էր պսակի լուսանկարը, կից գրելով՝ «Ապաշնորհ կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում կորցրեցինք սեպտեմբերի 1-ի խորհուրդը, իր հետևանքներով»։
Նա հույս է հայտնել, որ մարզպետարանից պսակը կուղարկեն վարչապետին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում