Զոհրաբյան. Արտերկրի բուհեր ընդունված շատ երիտասարդներ չեն կարողանում մեկնել երկրից
«Արտերկրի բուհեր ընդունված մեր բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից»։ Խնդրի մասին բարձրաձայնում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր դիմել էի վարչապետին և այսօր ստացել եմ ԿԳՄՍ նախարարի պատասխանը։
Չգիտեմ որքանո՞վ պատասխանը օգտակար կլինի և կլուծի ուսանողների խնդիրը, այդուհանդերձ, տեղադրում եմ կառավարության պատասխանը, որպեսզի արտերկրի բուհեր ընդունված և ինձ դիմած ուսանողները լինեն իրազեկ»,-գրել է Զոհրաբյանն ու հրապարակել պատասխանները։