Կարմիր Խաչի ներկայացուցիչները չեն այցելել Ադրբեջանում գերի ընկած հայ սպային
Մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված ու գերի պահվող Գուրգեն Ալավերդյանին Կարմիր Խաչի ներկայացուցիչների կողմից այցելություն չի եղել։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Աշխատանքներ են իրականացվում Կարմիր Խաչի՝ Բաքվի գրասենյակի հետ, նրանց ներկայացուցիչների այցելության կազմակերպման համար»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։
Նաղդալյանն այլ հարցերի չպատասխանեց, մանրամասներ չհայտնեց՝ «հաշվի առնելով հարցի զգայունությունը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։
ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով:
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- հայտարարել էր ՊՆ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխնախարար. Արվում է հնարավոր ու անհնար ամեն բան գերիների հարցի լուծման համար
- Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական 5 գործ. ՊՆ խոսնակ
- Մոլորված հայ սպայի հարցով դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. Զոհրաբյան
- ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
- Թաթոյանը դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները
- Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
- ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան