Միքայել Մելքումյան. Սա խայտառակ երևույթ է
ԱԺ ԲՀԿ-այան պատգամավոր Միքայել Մելքումյանի գնահատմամբ օղու հետևանքով մեկ տասնյակից ավելի մարդկանց մահերը խոսում է պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին։
Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է.
«Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են: Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին ևընկերներին: Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ: Սա խայտառակ երևույթ է:
Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և
տարիներով է զբաղվել այդ գործով: Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:
Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին: Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:
Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի
վիճակի մասին է խոսում: Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը: Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին: Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- Բաբկեն Պիպոյան. Պրոբլեմների մասին հիշում ենք դժբախտ դեպքերի ժամանակ, ապա՝ արագ մոռանում
- ԱԻՆ-ն ալկոհոլից թունավորվածների անուններ է հրապարակել
- ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան