ԱԳՆ խոսնակ. Անցած տարիներին Արցախն ապացուցել է իր կարողությունը
«Այս տարիների ընթացքում Արցախն ապացուցել է իր կարողությունը կազմակերպելու երկրի հասարակական-քաղաքական կյանքը, ապահովելու իր բնակչության անվտանգությունն ու ինչպես նաև ստանձնելու միջազգային պարտավորություններ՝ հատկապես ժողովրդավարության ու մարդու իրավունքների առաջ մղման ուղղությամբ»,- հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով լրագրողների հետ հանդիպումը սկսեց Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ շնորհավորանքով։
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, Արցախի ժողովուրդը ժողովրդավարության ճանապարհով ընտրված իր իշխանություններին լիազորել է համապատասխան մանդատով՝ ներկայացնելու իր շահերը միջազգային հարթակում ու նախ և առաջ խաղաղ գործընթացում։
«Լիազորել է նաև երաշխավորելու Արցախի անվտանգության համակարգի համապարփակությունը, ապահովելու երկրի բնականոն զարգացման ու բարգավաճման համար ներքին ու արտաքին համապատասխան պայմաններ»,- ասաց Ա. Նաղդալյանը։
ԱԳ նախարարության խոսնակը հավաստեց, որ արցախցի իրենց գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն տարբեր մակարդակներով, պատրաստակամ են ձեռնարկել շարունակական քայլեր այդ համագործակցության զարգացման համար։
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի արդարացի և օրինական որոշումը
- Ռոբերտ Քոչարյանը հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ է մաղթել Արցախին
- Սերժ Սարգսյան. Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
- Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին. Արցախի նախագահ
- Մնացականյան. Աշխատանքի կարևոր ուղղություն է մնում միջազգային վերահսկող մեխանիզմների ներդրումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան