ԱԳՆ. Սիրիայում ապրող 300 հայ կարիքավոր ընտանիքի աջակցություն է ցուցաբերվել
«Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում ապրող կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է աջակցություն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մանրամասնելով, որ գումարը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողություններից։
Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում օգնություն է ստացել մայրաքաղաք Դամասկոսում ու երկրի տարբեր արվարձաններում ապրող 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք։
«Մոտ ժամանակիներս աջակցություն կցուցաբերվի ևս 4 750 սիրիահայ ընտանիքների»,- ասաց արտաքին հարցերով գերատեսչության խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին