ԱՄՆ-ը չի միանա COVID-ի պատվաստանյութերի ստեղծման համաշխարհային նախաձեռնությանը
ԱՄՆ-ը չի մասնակցի COVID-19-ի դեմ պատվաստանյութ պատրաստելու և տարածելու միջազգային ջանքերին, քանի որ այդ նախաձեռնությունը կապված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից:
«Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավել իր միջազգային գործընկերներին, որպեսզի հաղթահարենք այս վիրուսը, բայց մենք չենք սահմանափակվի բազմակողմանի կազմակերպություններով, որոնց վրա ազդում են կոռումպացված Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Չինաստանը»,- «Ինտերֆաքս»-ը հրապարակել է Սպիտակ տան խոսնակ Ջադ Դիրի այս խոսքերը:
«Նախագահը ոչ մի միջոց չի խնայի, որպեսզի յուրաքանչյուր նոր պատվաստանյութ համապատասխանի ԱՄՆ առողջապահության նախարարության անվտանգության և արդյունավետության սեփական ոսկե ստանդարտին, որոնք հիմնավոր կփորձարկվեն և կյանքեր կփրկեն»,- ավելացրել է նա:
Ավելի քան 170 երկիր մասնակցում է ԱՀԿ-ի և Պատվաստումների և իմունացման գլոբալ դաշինքի (GAVI) COVAX նախաձեռնությանը` որպեսզի բոլոր երկրների համար ապահովվի կորոնավիրուսի պատվաստանյութերի գլոբալ հասանելիություն:
Ներկայումս Moderna-ի և Pfizer / BioNTech-ի երկու պատվաստանյութերը 3-րդ փուլի փորձարկումներ են անցնում ԱՄՆ-ում: Ակնկալվում է, որ ևս երկուսը կսկսեն 3-րդ փուլի փորձարկումները մինչև սեպտեմբերի կեսը:
Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին և ՄԱԿ-ին տեղեկացրեց ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մտադրության մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին