Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է:
Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- Անհայտ ծագման օղու գործով Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է
- Բաբկեն Պիպոյան. Պրոբլեմների մասին հիշում ենք դժբախտ դեպքերի ժամանակ, ապա՝ արագ մոռանում
- ԱԻՆ-ն ալկոհոլից թունավորվածների անուններ է հրապարակել
- ՍԱՊԾ. Արմավիրում մարդկանց մահվան պատճառ դարձած օղին լաբորատոր փորձաքննության կենթարկվի
- ՔԿ. Այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն
- Նախնական ախտորոշմամբ, ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան