ԱՕԿ. Հայությունը հաղթել է Արցախյան պատերազմում, հաղթում է այսօր
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հանրապետության անկախության տարեդարձի առիթով, որում ասված է.
«1991 թվականի ազատագրական պատերազմի դաժան օրերին հռչակվեց Արցախի անկախությունը: Հայությունը պատասխանեց գոյութենական մարտահրավերին՝ ձևավորելով մարտունակ բանակ և պաշտպանելով իր Հայրենիքի Արցախ աշխարհը։
Պարտված Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր նվաճողական նպատակներին, որոնց ակնհայտ դրսևորումներից են 2016 թվականի Ապրիլյան պատերազմը և 2020 թվականի հուլիսյան ռազմական բախումները։
Այս ամբողջ ընթացքում Հայոց հաղթական բազուկն ու ոգին ջախջախել են ոսոխի բոլոր փորձերը, և ի լուր Աշխարհի հայտնել, որ անսասան է Հայի ազատ ապրելու կամքը և սակարկրկելի չեն հերոս հայորդիների արյամբ է վերամիավորված Հայրենիքի սահմանները: Հայությունը հաղթել է Արցախյան պատերազմում, հաղթում է այսօր և այսուհետ հաղթելու է միշտ։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավոր մեր տոնը, խաղաղություն և հաղթանակներ մեզ։ Աստված օգնական մեր բոլոր ազգային պետական նպատակների իրականացման գործում»։