Քաղաքական 15:53 02/09/2020 Արցախ

Լիբանանից Արցախ բնակության եկող հայերը կապահովվեն աշխատանքով և բնակարանով. Արայիկ Հարությունյան

«Մեզնից յուրաքանչյուրը իր ծառայության մեջ պետք է անի առավելագույնը, որպեսզի հաջողությամբ լուծի նույնիսկ անլուծելի թվացող խնդիրները։ Դրա համար անհրաժեշտ կամքը, ներուժն ու վճռականությունը մենք ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավարման 100 օրերին։

Նախագահն իր ասուլիսը սկսեց Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորանքով։ Նա մաղթեց խաղաղ և արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն հայրենիքի և հայ ժողովրդի։

Նրա խոսքով, իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ոլորտներում աշխատանքներ են տարվել։ Բայց, ըստ նախագահի, առաջնայինն ու գլխավորը պաշտպանության ոլորտն է։

«Պաշտպանության ոլորտում մենք որդեգրել ենք «ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը, որն ամրագրված է 2020-25 թթ. իմ ծրագրում։ Այս սկզբունքի կյանքի կոչման նպատակով անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում մեր երկրի պաշտպանվածության ամրապնդման, բանակի մարտունակության մակարդակի բարձացման, զինծառայողների ծառայողական և սոցիալական պայմանների շարունակական բարելավման ուղղությամբ։ Բանակը եղել և մնալու է մեր գլխավոր նպատակն ու խնդիրը։ Սեպտեմբերի մեկից պահեստազորի բոլոր սպաները, Արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները կարող են անվճար օգտվել Արցախի և ՀՀ-ի բուժհաստատությունների ծառայություններից։

Հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակները գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են զինված ուժերում։ ՊԲ սննդի մատակարարման գործում ավելացվել է տեղական արտադրության  գյուղմթերքը։ Ակտիվ ընթանում են բնակարանաշինության աշխատանքները՝ ՊԲ պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցը լուծելու համար։ Այդ խնդիրը մինչև 2023 թվականը կլուծվի։ Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ անվտանգության ապահովման և բանակի համար ֆինանսներ չեն տնտեսվի, իսկ խաղաղություն կպարտադրվի  մեր բանակի հզորացմամբ։ Ժամանակակից զինտեխնիկայով բանակի համալրումը շարունակական է լինելու»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ բոլոր ուժային կառույցների աշխատակիցները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, Փրկարար ծառայություն, պետք է տիրապետեն տարբեր տեսակի զինտեխնիկաների կիրառման հմտություններին, և առաջին անհրաժեշտության դեպքում համալրեն ՊԲ շարքերը։

Ինչ վերաբերում է ներքին անվտանգությանը, ապա Արցախի նախագահը նշեց, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների վարչությունը իրականացնում են նաև մարտական ծառայություններ՝ Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելու առումով։ Նրանք աշխատում են պաշտպանական բոլոր ուղղություններով.

«Սեպտեմբերի մեկից բարձրացվել են ոստիկանության ծառայողների աշխատավարձները։ Այն շատ ցածր էր, և այժմ շոշափելի բարձրացել է։ Այդ առումով ոստիկանի կարգավիճակը կարևոր է մեր ներքին անվտանգության հարցում։ Պարենային անվտանգության հարցը ևս այս պահին լուծվում է»։

Անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Արցախը վարում է բազմավեկտոր, հավասարակշռված և կառուցողական արտաքին քաղաքականություն, փոխադարձ հարգանքի հիման վրա շարունակում է հնարավոր բոլոր պետությունների հետ բարեկամական, փոխշահավետ և իրավահավասար քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատել։

«Մեր ուշադրության կենտրոնում են մնում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ու կենտրոնացված համագործակցության զարգացումը։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետության միջազգային համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ։ Երկու հայկական պետությունների քաղաքական ղեկավարությունների միջև կանոնավոր կերպով անց են կացվում խորհրդակցություններ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում վերջնական խաղաղության հաստատման հարցում հայկական երկու պետությունների տեսլականները համընկնում են»,- շեշտեց Արցախի նախագահը։

Նա տեղեկացրեց նաև, որ Արցախ-Սփյուռք կապերը ևս ամրապնդվում են։ Դրա վառ ապացույցն է նախագահի հրամանագիրը, որով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության պատճառով Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպելու և համակարգելու նպատակով.

«Բեյրութ է հասել «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնությունը։ Աջակցությունը պարենամթերքի տեսքով է։ Լիբանանահայ մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով արդեն 35 մլն դրամ է փոխանցվել։ Իսկ քաղաքացիների հանգանակած գումարների հատկացման վերաբերյալ լրացուցիչ որոշումներ դեռ կկայացնենք»։

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ ընթացքի մեջ է Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած մի շարք լիբանանահայ ընտանիքների տեղափոխումը։ Նրանք, ըստ նախագահի, կապահովվեն աշխատանքով և բնակարանով։ Նշվեց, որ արդեն մի քանի լիբանանահայ ընտանիք բնակվում է Արցախում։

«Արցախը կշարունակի նեցուկ լինել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր քույր-եղբայրներին»,- վստահեցրեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}