Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սեպտեմբերի 3-ից հետո
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման մասին որոշումը պետք է ակնկալել սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի Մինսկ կատարած ուղևորությունից հետո, հաղորդում է «Գազետա.ռու»-ն։
«Միշուստինը ճանապարհին է, և մենք պետք է սպասենք նրա վերադարձին»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը պատասխանել է նաև հարցին, թե արդյո՞ք արդեն կա ինչ-որ որոշում՝ նշելով, որ քննարկումները դեռ ընթացքում են։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ պայմանավորվել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանրապետության պարտքի 1 միլիարդ դոլարի վերաֆինանսավորման շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին