Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանի հետ կխոսի Նավալնիի դեպքի մասին
Գերմանիայի արտգործնախարարությունը կանչում է Ռուսաստանի դեսպանին ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ միջադեպի վերաբերյալ նոր տվյալներ քննարկելու համար, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Բացի այդ, գերմանական գերատեսչությունը մտադիր է այդ մասին տեղեկացնել ՆԱՏՕ-ի և ԵՄ ներկայացուցիչներին`հետագա գործողությունների վերաբերյալ ընդհանուր որոշում կայացնելու համար:
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով մեկնում էր բլոգերը, շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ բլոգերի մոտ նյութափոխանակության խնդիրներ են առաջացել: Այս պահին Նավալնին կոմայի մեջ է, նրան տեղափոխել են Գերմանիա:
Գերմանական կլինիկայի բժիշկները հայտարարել են, որ Նավալնին թունավորված է քիմիական բնույթի նյութով։
Հարակից հրապարակումներ`
- Նավալնիի գործը Գերմանիայում չի համարվում հատուկ դեպք
- Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
- ԵՄ արտգործնախարարները Նավալնիի միջադեպի ֆոնին կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան