Կրթություն, գիտություն 12:46 02/09/2020 Հայաստան

Եթե համալսարանը մեծ թվով զեղչ անի, ապա պետք է նաև հարկ վճարի. ԵՊՀ ռեկտորի ԺՊ

«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար եմ, այդ ընթացքում արվել են գործեր, որոնք արժի ներկայացնել հանրության ուշադրությանը, թե չէ անընդհատ ինչ-որ բացասական երևույթների մասին է միայն խոսվում..., կառավարման ճգնաժամի և համալսարանում եղած կոլապսի մասին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթում ամենաշատ տրվող հարցը վարձավճարների չափերի մասին է։ Բացի այդ, մարդկանց շատ է հետաքրքրում համավարակի պայմաններում դասընթացների կազմակերպման հարցը։

«Նախորդ տարի հոկտեմբերից սկսել ենք քննարկումները՝ վարձերի մասով։ Իսկ ահա այս տարվա մարտի 12-ի գիտական խորհրդի նիստում արդեն համարյա միաձայն, երկու ձեռնպահ ձայներով որոշվել են այս վարձաչափերը։ Երբ այդ ժամանակ ինձ հարցնում էին՝ բա չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ես ասում էի՝ կլինի։ Բայց անկեղծ, ինձ մոտ էլ կար կասկած, թե կարո՞ղ է հանկարծ չլինեն դիմորդներ։ Բայց մայիս ամսվա վերջին արդեն 4060 դիմում է եղել՝ նշված վարձավճարներով ընդունվելու համար։ Ընդ որում, դիմումների կեսը ամենաբարձր վարձ ունեցող մասնագիտությունների գծով էր։

Եվ հիմա, երբ կատարվել է ընդունելությունը, ու մարդիկ ստորագրում են այդ վարձով սովորելու պայմանագրերը, մի շարք ԶԼՄ-ներ, քաղաքական ուժեր, պատգամավորներ սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին։ Ես համաձայն եմ, որ վարձավճարները շատերի համար բարձր են, բայց կա երկու կողմ՝ մեկը ծառայություն է մատուցում, մյուսն էլ՝ օգտվում է դրանից։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան առաջարկներ՝ թե՛ ավելի էժան, թե՛ ավելի թանկ։ Մարդիկ կարող են ընտրել։ Եթե այս գնով այս մասնագիտությունն են ընտրել, ուրեմն դա իրենց ձեռք է տալիս, իրենք այդպես են ուզում»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։

Իսկ ահա զեղչերի մասով Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԵՊՀ-ն 20-50 %-ի չափով զեղչ է հատկացնում մեծ թվով ուսանողների: Նա նշեց, որ որոշ դեպքերում զեղչերը հասնում են մինչև 100%-ի.

«Կա կատեգորիա, որ 100% զեղչ ունենք, օրինակ, քառօրյա պատերազմի մասնակիցների դեպքում։ Բայց, եթե մենք ուսանողների 10%-ից ավելիի ուսման վարձերը զեղչենք, ապա դա լինելու է ուսանողի համար եկամուտ, և մենք որպես հարկային գործակալ, պարտավորվելու ենք նաև վճարել նրա հարկերը։ Եթե, օրինակ, 100 մլն-ից ավելի զեղչ ենք անում, ապա դրա դիմաց մոտավորապես 30 մլն վճարում ենք պետական բյուջե։ Եվ, որ ասում են՝ զեղչ արեք, դա նշանակում է, որ պետք է նաև բացի զեղչը այլ ծախսեր էլ անենք»,- նշեց նա։

Անդրադառնալով վերջին մեկ տարում եղած ձեռքբորումներին Գեղամ Գևորգյանը նշեց, որ նախ սահմանվել են դասախոսների կոմպետենցիաները, այսինքն՝ դասընթացը ձևակերպելիս ոչ միայն ծրագրի մասին է նշվում, այլ նաև այն մասին, թե որ դասախոսն իրավունք ունի տվյալ առարկան դասավանդելու։

«Բացի այդ ներառվել է օգնության կարիք ունեցող ուսանողին օգնություն ցուցաբերելու ինստիտուտ։ Այսինքն՝ եթե մեկն ունի տեսողության խնդիր, կամ շարժողականության հետ կապված խնդիր, ապա մենք նրան հատկացնում ենք օգնող, որը վարձատրվում է։ Երկար տարիների խոսակցություններից հետո կարողացել ենք անցկացնել լավագույն դասախոս մրցանակաբաշխություն։ Նաև արագացված տեմպերով իրականացրինք հեռավար ուսուցման կազմակերպում։ Այժմ անցկացնելու ենք օնլայն կուրսեր, որպեսզի ուսանողները նույնպես սովորեն օգտվել հեռավար ուսուցման գործիքներից։

Այս կիսամյակ մենք ունիֆիկացնում ենք հեռավար դասընթացների անցկացման հարթակը։ Հիմա միայն համալսարանական e-learning հարթակով են անցկացվելու հեռավար դասերը։ Անցած տարի շահագործման է հանձնվել հանրակացարանը, Ծաղկաձորի բազան ևս թարմացվել է, Բյուրականի բազայում էլ սկսվել են վերանորոգման աշխատանքները»,- ներկայացրեց նա։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հատկապես ընդգծեց, որ այս տարի ընդունելության կարգը ևս այլ է եղել. ընդունվել են ավելի քիչ թվով ուսանողներ։

Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատ, այս տարի երկու անգամ պակասել է տասը և պակաս միավորներով ընդունվածների թիվը։ Դա, ըստ Գեղամ Գևորգյանի, համալսարանի համար դրական միտում է։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}