Երևանի ավագանուն կառաջարկվի փոխքաղաքապետ նշանակել Սերգեյ Ներսեսյանին
Սեպտեմբերի 8-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարագում ընդգրկված է նաև Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցը։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի
համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի
տեղակալ նշանակել Սերգեյ Ներսեսյանին»,- նշված է նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ։
Հիշեցնենք՝ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտել է պաշտոնավարումը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում շահագործվում է 450 գերմաշված գազել
- «Ժողովուրդ». Փոխքաղաքապետի թեկնածուն այնքան էլ ընդունելի չէ իմքայլական ավագանիների շրջանում
- Աշխատանքից ազատված փոխքաղաքապետին Մարությանը խրախուսել է 1 մլն 800 հազար դրամով
- Փոխքաղաքապետ Սարգսյանը վաղվանից չի աշխատի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան