«Ժողովուրդ». Առևտրականների մոտ ՊԵԿ-ի գործողությունները «ռեյդ» են, իսկ ՊԵԿ-ում՝ ամենօրյա աշխատանք
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուժեղ հսկողություն է իրականացնում առևտրային ոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՊԵԿ աշխատակիցները շրջում են Երևանի տարբեր վարչական շրջաններում և անակնկալ ինչ-որ առևտրի կենտրոն մտնում՝ պարզելու համար, թե արդյոք աշխատակիցները ՀԴՄ կտրոն տրամադրում են գնորդներին:
Ընդ որում, առևտրականները վաղուց տեղյակ են, որ Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար «ռեյդ» է իրականացնում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Պետական եկամուտների կոմիտեի մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանից, որը հայտարարեց. «Որևէ լրացուցիչ, հատուկ կամ նմանատիպ գործողություններ չեն իրականացվում, նման հանձնարարական չկա, ամենօրյա աշխատանքներ են, հարկային տեսուչները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները։
Այո, իրականացնում են ստուգումներ, որպեսզի տնտեսվարողները աշխատեն օրինական դաշտում», – նշեց նա: Մեր զրուցակիցը հավելեց, որ «ռեյդ» ասածն իրենց համար անհասկանալի է, քանի որ ՊԵԿ-ի տեսուչները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան