Մեսսին կասկածներ ունի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կասկածներ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքելու հնարավորություն հարցում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել է Sport.es- ը՝ վկայակոչելով Cadena Ser-ին:
Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել խաղացողին առանց փոխհատուցման գումարը վճարելու, որը կազմում է 700 միլիոն եվրո:
Մեսսին կատալոնական թիմի առաջատար խաղացողն է: Հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2004 թվականին: «Բարսելոնայի» հետ միասին նա նվաճել է 34 տիտղոս: Հարձակվողը վեց անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայում մասնակցել է առաջնության 33 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:
Անհաջող մրցաշրջանից հետո արգենտինացին ակումբին տեղեկացրել է պայմանագիրը ժամանակից շուտ խզելու իր ցանկության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Գվարդիոլան Մեսսիին խորհուրդ է տվել մնալ «Բարսելոնայում»
- Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ներկայացնել Մեսսիին
- Մեսսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ
- «Բարսելոնայի» ղեկավարները հրաժարվել են հանդիպել Մեսսիի հետ
- Մեսսիի հայրը հայտնել է, որ որդին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» կազմում
- Մեսսին կարող է 200 միլիոն եվրոյի դիմաց անգլիական ակումբ տեղափոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին