Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Իրֆան Պելյտոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։
Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են: Այս մասին տեղեկանում ՀՖՖ կայքից։
Նշենք, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ:
Այսօր հավաքականն անցկացրել է առավոտյան մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 16:00-ին հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը պետք է կրկին թեստավորվեին, իսկ 18:00-ին անցկացնեն ևս մեկ մարզում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները