ՀՖՖ-ն միջնորդություն է ներկայացրել Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունից։
Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ՞,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մալաքյան եղբայրների լուսանկարներից դատեք, ովքեր են ծեծի ենթարկողներն ու ենթարկվածները
- Փաստաբան. Մալաքյանների մասին տարածված տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, և ուռճացված
- Գոռ Մալաքյանը հեռացավ «Արարատ-Արմենիայից»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա