Նաիրա Կարապետյան. Իսկ հաշվել եք, տիկին Հակոբյան, Ձեր բռնած զենքից քանի զարդ կարելի է ձուլել
ԱԺ նախկին պատգամավոր, միջազգայնագետ Նաիրա Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանն ու նրա գրասենյակի կողմից հրապարակած լուսանկարներին ու գրել.
«Խաղաղություն քարոզողը…
Սիրելիներս, այս հանդերձանքն ու զենքերը մեզ համար թանկ են, մի ամբողջ խորհուրդ ունեն, հայրենի հողի և կյանքի գին ունեն, հավատքի և լույսի ուժ ունեն, մի էժանացրեք, խնդրում եմ, միայն ու միայն ձեզ համար է սա «հանուն ոչնչի»:
Հ.Գ. Իսկ հաշվել եք, տիկին Հակոբյան, Ձեր բռնած զենքից քանի զարդ կարելի է ձուլել…»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի մասնակցությամբ արցախցի կանայք անցել են մարտական և կրակային պատրաստության դասընթաց
- Աննա Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ