Նավալնիի գործը Գերմանիայում չի համարվում հատուկ դեպք
Ռուս բոլգեր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը ԳԴՀ Դաշնային դատախազությունը չի համարում հատուկ գործ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Գերատեսչությունը նշել է, որ իրենք չեն բացահայտում, թե արդյո՞ք հետաքննություն է իրականացվել որոշակի անձանց նկատմամբ, բացառությամբ՝ առանձին դեպքերի:
Նշվում է, որ դատախազությունը պատրաստ չէ որևէ տեղեկատվություն տրամադրել գործի վերաբերյալ: Զեկույցում ասվում է, որ ԳԴՀ դատախազությունը կարևորում է հետաքննության գործընթացի և անձանց անձնական իրավունքների նկատմամբ հնարավոր սպառնալիքների բացառումը։
Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Նավալնիի գործի քննության արդյունքներն էր խնդրել Գերմանիայի արդարադատության նախարարությունից:
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր բլոգերը, շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղից բլոգերը տեղափոխվել է հիվանդանոց: Օգոստոսի 21-ին բժիշկները հայտարարել են, որ բլոգերի մոտ նյութափոխանակության խանգարում է եղել: Այս պահին Նավալնին կոմայի մեջ է, նրան տեղափոխել են Գերմանիա:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
- ԵՄ արտգործնախարարները Նավալնիի միջադեպի ֆոնին կքննարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ակնկալում է Նավալնիի հետ կապված գործի թափանցիկ հետաքննություն
- Դուման կստուգի Նավալնիի հետ կապված իրավիճակը ՝ արտաքին սադրանքների մասով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին