Նեյմարը և «ՊՍԺ» երկու այլ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
Ֆրանսիական «ՊՍԺ»-ում կորոնավիրուսով են վարակվել Նեյմարը, Լեանդրո Պարեդեսը և Անխել Դի Մարիան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նրանք բոլորը ակումբ են վերադարձել Իբիցայում անցկացրած արձակուրդից հետո: Այժմ այս խաղացողները մեկ շաբաթով մեկուսացված են։
Ավելի վաղ, առանց նշելու խաղացողների անունները, «ՊՍԺ»-ի մամուլի ծառայության կողմից հաղորդվել էր կորոնավիրուսի երեք դրական թեստերի մասին:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն Ֆրանսիայի գործող չեմպիոնն է:
«ՊՍԺ»-ն հասել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2019/20 եզրափակիչ, որտեղ զիջել է Մյունխենի «Բավարիային»: Նշվում է, որ «ՊՍԺ»-ի 2020/21 առաջնության հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին։
Հարակից հրապարակումներ`
- «ՊՍԺ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարում են Մեսսիի համար
- Պարեդեսը կարող է «ՊՍԺ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները