Կիտրոնը, կոճապղպեղն ու սխտորը կարո՞ղ են ուժեղացնել իմունային համակարգը
Բժիշկ-իմունոլոգ Մարինա Ապլետաևան խորհուրդներ է տվել, թե ինչպես ամրապնդել իմունային համակարգը և արդյոք կիտրոնը, կոճապղպեղն (իմբիր) ու սխտորը կարող են օգնել դրան:
News.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքով, ուժեղ իմունիտետի համար անհրաժեշտ է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սնվել, ունենալ առողջ ապրելակերպ։ Բժիշկն ասել է, որ այնպիսի միջոցները, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը և սխտորը, չեն կարող ծառայել իմունային համակարգի ամրապնդմանը և լիարժեք երաշխիք տալ, որ մարդը չի հիվանդանա։
Բժիշկը խորհուրդ է տվել ավելի հաճախ լինել մաքուր օդում, քայլել ոտքով և խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց:
Մարինա Ապլետաևան խորհուրդ է տվել նաև գրիպի դեմ պատվաստում կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Մասնագետները՝ վիտամին D-ի, բարձր իմունիտետի ու կորոնավիրուսով վարակվելու մասին
- Կենսաբանը նշել է, թե ինչպես է իմունիտետ ձեռք բերվում COVID-19-ի նկատմամբ
- «Նոր Զովք»-ում իմբիրի մեկ կգ-ը հասել է 16 հազար դրամի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա