Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանին մինչը այսօր կալանքի տակ է պահում այս գործի առանձնահատկությունը։ Դատական նիստին հայտարարեց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Ըստ նրա, սովորական, ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) քննվող անձ է։
«Այս գործը քրեաիրավական առումով բացարձակ առանձնահատկություն չունի, բայց այն, որ ասում են ունի, համաձայն եմ։ Գիտեմ, որ իրականում ունի»,- նշեց պաշտպանը։
Ամրամ Մակինյանն ասաց, որ հունվարի 24-ից հետո որևէ անձ չի հարցաքննվել այս գործով, սակայն ամեն անգամ միջնորդության մեջ նշվել է, որ դեռևս անհրաժետ է անձանց հարցաքննել, նրանց մասնակցությամբ կատարել քննչական գործողություններ։ Դատարանները գործել են բարեխղճությամբ, հնարավոր չէ պաշտոնատար անձիք խաբեն։ Փաստ է, որ խաբել են։ Ավարտել են քննությունը, բայց ամեն անգամ ասել են՝ խնդիր կա։ Ուղղակի Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու համար ամեն ինչ արել են։ Այդպես չի կարելի»։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր քննվում է Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը։ Պաշտպանը նշել էր, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու որևէ իրավաչափ հիմք չկա, խնդրել նրա նկատմամբ կիրառել կալանավորման հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Կարեն Խաչատրյանին մեղսագրվող արարքն իրականությունից շատ հեռու է
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
- Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը
- Պաշտպանները Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցին
- Հստակ գիտեն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, բայց ոչ մեկ ոչ մի քայլ չի անում. պաշտպան
- Քրեական գործում չեն ընդգրկվել արդարացնող փաստական տվյալները. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Խիստ կասկածելի է՝ դատարանը 8-9 օրում հասցրե՞լ է 37 հատորանոց քրգործի ծանոթանալ
- Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է
- Մեկնարկում է Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին