Իրանցի հայտնի ըմբշամարտիկին մահապատժի են դատապարտել
Իրանում պատժաչափեր են սահմանել պետության ղեկավարության դեմ 2018 թվականի բողոքի ակցիաների մի քանի մասնակցի նկատմամբ: Վեստի.ռու կայքը գրում է, որ Իսլամական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել հայտնի ըմբշամարտիկ, Իրանի բազմակի չեմպիոն Նավիդ Աֆքարիին:
Նրան մեղադրում էին բողոքի շարժման մեջ հատկապես ակտիվ դերակատարության համար և մահապատժի երկու վճիռ են արձակել:
27-ամյա ըմբշամարտիկը ամբաստանյալի աթոռին էր իր եղբայրների հետ, որոնք ազատազրկման են դատապարտվել: Բոլոր ամբաստանյալների համար նաև մտրակի 74 հարված է սահմանվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան