Բելառուսում ձերբակալվել են երկու հայտնի հեռուստահաղորդավարներ
Հայտնի հեռուստահաղորդավարներ և շոումեններ Դենիս Դուդինսկին և Դմիտրի Կոխնոն, որոնք Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո սատարում էին ցուցարարներին, բերման են ենթարկվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուդինսկու կինը Կատերինա Ռաեցկայան, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամուսինը ընկերոջ հետ ողջ գիշեր մնացել է Մինսկի իրավախախտների մեկուսացման կենտրոնում։
Նա նշել է, որ հինգշաբթի առավոտյան գնալու է ոստիկանություն՝ հասկանալու, թե ինչ հիմքով են ամուսնուն բերման ենթարկել։ Ռաեցկայան չի նշել, թե ինչում է մեղադրվում իր ամուսինը, և խնդրել է օգտատերերին կեղծ մեղադրանքներ չհրապարակել և ենթադրություններ չանել։
Իր հերթին, Կոխնոյի կինը ինստագրամյան իր էջում տեղադրել է ձերբակալման տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է կապույտ միկրոավտոբուսը ավտոկայանատեղիում մոտենում իր ամուսնու մեքենային, ապա մի քանի զինված ՕՄՕՆ-ականներ Կոխնոյին բերման են ենթարկում։
Բելառուսի իրավապահները դեռևս չեն մեկնաբանել, թե ինչ հիմքով են բերման ենթարկել հեռուստահաղորդավարներին։
Դուդինսկին և Կոխնոն նախկինում Բելառուսի հանրային հեռուստատեսությամբ վարել են ժամանցային հաղորդումներ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի կաթոլիկները մեկնաբանել են իրավիճակը կապված հոգևոր հոր մուտքի արգելքի հետ
- Բելառուսի պարտքի վերաֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սեպտեմբերի 3-ից հետո
- Բելառուսում ակցիայի ևս 80 մասնակից է ձերբակալվել
- ՄԱԿ-ը հաղորդում է Բելառուսում խոշտանգումների 450 դեպքի մասին
- Ռուս դիվանագետները չեն ծրագրում հանդիպումներ բելառուսական ընդդիմության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին