Տիգրան Ավինյանը կառավարության անդամներին բացատրեց «Հանրագիր» հասկացության իմաստը
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս հարթակում տեղի ունեցող պրոցեսներին կառավարությունը մեծ ուշադրությամբ հետևելու է և ականջալուր է լինելու»,- այսօրվա կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանին փոխարինող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկաներին տեղեկացնելով, որ արդեն գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը:
Հարթակի հայերեն դոմենի անունն է «Հանրագիր. հայ» և այն, ըստ փոխվարչապետի, «Չեյնջ օրգ» հարթակի հայկական տարբերակն է լինելու:
Տիգրան Ավինյանը կառավարության անդամների համար ընթերցեց «Հանրագիր» հասկացության սահմանումը, ըստ որի՝ այն հանրային նշանակության հարցերի վերաբերյալ գրություններ են, որոնց միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ որոլտների հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագրծման վերաբերյալ առաջարկներ:
Փոխվարչապետը շեշտեց, որ հարթակի միջոցով քաղաքացիները կարող են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց թերությունների և դրանց շտկման մասին հաղորդում ներկայացնել:
Տիգրան Ավինյանը շտապեց հայտարարել, որ էլեկտրոնային կառավարման նոր գործիքի 2020 թվականի ՄԱԿ-ի զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկում զբաղեցրել է 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ իր դիրքերը բարելավելով 19-րդ կետով:
Նա հավելեց, որ Հայաստանը Էլեկտրոնային մասնակցության ցուցիչով ընդգրկված է ամենբարձր վարկանիշ ունեցող երկրների ցանկում:
Ավինյանի խոսքով՝ էլեկտորնային կառավարման գործիքներով էլ ավելի կխթանվի քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին