«Հրապարակ». Պատգամավորները դատի են տվել «Առաջին լրատվականին»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանն ընդդեմ «Առաջին լրատվականի» հայց են ներկայացրել դատարան։ Պատգամավորները լրատվամիջոցից պահանջում են հրապարակային հերքել, իրենց ձևակերպմամբ, զրպարտություն համարվող փաստական տվյալները, որը հրապարակել է կայքը:
Հիշեցնենք, որ խոսքն այն հրապարակման մասին է, որտեղ նշված է, թե ԼՀԿ պատգամավորները հանդիպել են ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քաղաքական հարցեր քննարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում