Ջեֆ Բեզոսի նախկին կինը դարձել է աշխարհի ամենահարուստ կինը
Ամերիկյան «Amazon» կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկին կնոջ՝ Մաքքենզի Սքոթի կարողությունը գնահատվում է 68 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ կինը, փոխանցում է «Բլումբերգ»-ը։
Սքոթը ցուցակում առաջ է անցել Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսից, ով «L'Oreal» կոսմետիկայի ընկերության սեփականատերն է: Այս պահին, ըստ «Բլումբերգ»-ի, ֆրանսիացի ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 66,8 միլիարդ դոլար:
Հուլիսին Սքոթը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահարուստ կինը՝ առաջ անցնելով »Walmart» մանրածախ ցանցի հիմնադիր Ալիս Ուոլթոնի աղջկանից, որն, ըստ գործակալության վերջին գնահատականների, ունի 63,6 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում Բեզոսի նախկին կինն այժմ զբաղեցնում է 12-րդ տեղը:
Անցյալ տարվա հուլիսին Սքոթը ամուսնալուծության արդյունքում ստացավ աշխարհի խոշորագույն «Amazon» ընկերության բաժնետոմսերի 4%-ը: Պաշտոնական ամուսնալուծության պահին դրանց արժեքը կազմել է մոտ 38,3 միլիարդ դոլար: Սակայն համաճարակի ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը կտրուկ աճել է:
Բեզոսի ունեցվածքը ներկայումս կազմում է $ 207 միլիարդ դոլար: Ավելի վաղ նա դարձել էր առաջին մարդը, ում կարողությունը գերազանցում էր $ 200 միլիարդը։
Հարակից հրապարակումներ`
- Ջեֆ Բեզոս․ աշխարհի ամենահարուստ մարդը 10 միլիարդ դոլար է խոստանում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
- Ջեֆ Բեզոսը վաճառել է Amazon-ի մոտ 2 միլիարդ բաժնետոմսեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան