«Փաստ». Առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում
«Փաստ» թերթը գրում է. ««Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա իրականացրած կադրային անհաջող քաղաքականության hետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, և որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։
«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարների։ Կառավարական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան 2-3 նախարարներ:
Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում