Ալկոհոլային թունավորումից տուժածների քարտեզն ընդլայնվում է
Սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00 դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք, որից 25-ը` Արմավիրի մարզից, 12-ը` Երևանից, 1-ը` Կոտայքի մարզից: Ցավոք, նաև գրանցվել է մահված 14 դեպք:
ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն, ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում:
Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:
Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- ԱԻՆ-ն ալկոհոլից թունավորվածների անուններ է հրապարակել
- ՔԿ. Այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն
- Նախնական ախտորոշմամբ, ալկոհոլային թունավորումից 11 քաղաքացի է մահացել․ ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան