Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտն օգնում է թողնել ծխելը
Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փորձ են կատարել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը օգնում է թողնել ծխելը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «PLOS ONE and American Journal of Epidemiology» ամսագրում։
«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ գիտնականները տարիների ընթացքում նմուշառել են ծխողների տվյալները։ Դիտարկումները ցույց են տվել, որ ծխողների մոտ քառորդ մասը օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ՝ ծխելը թողնելու մտադրությամբ։ Նշվում է, որ նրանց 9.6% -ին հաջողվում է մեկ տարվա ընթացքում հրաժարվել ծխելուց:
Այնուամենայնիվ, այն ծխողները, ովքեր թողել են ծխելը՝ առանց էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու, դա արել են նույն հաջողությամբ, և, հետևաբար, էլեկտրոնային ծխախոտ օգտագործելն իմաստ չուներ:
Ավելին, ուսումնասիրությունների արդյունքում էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների մարմնում հայտնաբերվել են նիկոտինի հետքեր. Էլեկտրոնային ծխախոտում օգտագործվում են նիկոտին պարունակող հեղուկներ: Այսպիսով, էլեկտրոնային ծխախոտը ոչ միայն չի օգնում հրաժարվել ծխելուց, այլև նվազեցնում է հաջողությունը նիկոտինային կախվածության դեմ պայքարում:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ն կարող է սկսել ծխախոտի սեփական տուփեր արտադրել
- Իսպանիայում արգելվել է ծխել, խմել և պարել
- Համավարակի ժամանակ ավելի քան1 միլիոն բրիտանացի հրաժարվել է ծխելուց
- «Իրատես». Ծխելու դեմ օրենքն «Իմ քայլում» «կռիվ է գցել»