Ջերմաստիճանը դեռ կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +34 աստիճան տաքություն, հոջորդող օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սեպտեմբերի 6-ի և 7-ի ցերեկը կգրանցվի +37 աստիճան տաքություն։
+37 աստիճան տաքություն կգրանցվի նաև Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Արացախում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան