150 նոր մեքենա կգնվի նոր պարեկային ծառայության համար
«Վերաբաշխումն անհրաժեշտ է նոր ձևավորվող Պարեկային ծառայության համար 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով ոստիկանությանը գումար հատկացնելու համար»,- այսօր կառավարության օրակարգի հերթական հարցը զեկուցելիս հայտնեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Տեղեկացնելով, որ գնումները կատարելու համար առաջարկվում է վերաբաշխում կատարել 2020 թվականի բյուջեում՝ ոստիկանապետը հավելեց, որ նոյեմբերի 1-ին 10 մեքենա կներկրվի, իսկ 140-ը՝ դեկտեմբերի 20-ին:
Նրա խոսքով, մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հագեցվածությամբ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ոստիկանության բարեփոխումների ընթացքը, նշեց, որ արդեն իրականացվել է դասախոսների մրցութային կարգի ընտրություն, և հոկտեմբերից կմեկնարկի 5-ամսյա դասընթացի փուլը:
Նրա խոսքով, մեկ տեղի համար դիմել են և կմրցեն երեք անձ:
Բադասյանը հայտնեց, որ մրցույթի արդյունքում կընտրվեն 770 հոգի:
«5-ամսյա դասընթացից հետո 2021-ի առաջին եռամսյակի ավարտին 700-հոգանոց կազմով պարեկային ծառայությունը պատրաստ կլինի մեկնարկելու: Այնուհետև նույն ընթացակարգերով և ավելի զարգացնելով ներդրված մեխանիզմները՝ պարեկային ծառայությունը կտարածվի փուլ-փուլ ողջ հանրապետության տարածքում»,- շեշտեց նախարարը:
Նրա հավաստիացմամբ, ծառայությունը կունենա նաև նոր զենքի տեսակ, որը նախատեսվում է ձեռք բերել աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա