556 մլն դրամ՝ 2021թ. օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար
2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով կառավարությունն այսօր Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին հատկացրեց 556 մլն դրամ է, որից 232 մլն դրամը նախատեսված է այս տարվա համար:
Գումարը հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը, որն օգտագործվելու է օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային ամսական նպաստ տրամադրելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս նախագծով կբարելավվի սպորտի ոլորտի ներկայացուցիչների սոցիալական վիճակը, այն կնպաստի սպորտի զարգացմանը և կօժանդակի մարզիկների նվաճումներին:
Նախարարը հայտնեց, որ 2021-ի օլիմպիական խաղերին նախապատրաստվում են 6 մարզաձևերի առաջատար մարզիկներ, նրանց հետ աշխատող մեկ գլխավոր և երկու մարզիչներ, բժիշկներ և մերսողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները