Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ»-ի նման թույնի հետքեր են հայտնաբերվել
Ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թույնի հետքեր են հայտնաբերվել, գրում է «Ֆորբս»-ը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։
««Շարիտե» կլինիկայի նախաձեռնությամբ՝ Բունդեսվերի հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական հետազոտություն է անցկացրել՝ օգտագործելով Ալեքսեյ Նավալնու կենսաբանական նյութերը: Ներկայացվել են նրա օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ ազդեցության քիմիական թունավոր նյութերի առկայության ապացույցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակն արդեն քննարկել են Գերմանիայի կառավարության անդամները, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելը: «Այն, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում նյարդապարալիտիկ ազդեցության նյութով թունավորման զոհ է դարձել, ապշեցնող է: Դաշնային կառավարությունը ամենավճռական ձևով դատապարտում է այս գրոհը։ Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում բացատրել կատարվածը»,- հայտարարել է ԳԴՀ կառավարությունը:
Հետազոտության արդյունքների մասին կտեղեկացվեն ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում Գերմանիայի գործընկերները, ինչպես նաև ծանուցագիր կուղարկվի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը 2019-ին հաստատել է արգելված նյութերի ցուցակում «Նովիչոկ»-ի ներառումը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանի հետ կխոսի Նավալնիի դեպքի մասին
- Նավալնիի գործը Գերմանիայում չի համարվում հատուկ դեպք
- Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին