03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք, առողջացել է 224 մարդ։ Մեկ օրում մահացել է 5 մարդ, որից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այսպիսով, սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, մահացել է 1158 մարդ, որից 271-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք
- 01.09.2020. 97 նոր վարակակիր ու մահվան երկու դեպք
- 31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
- 29.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 175 նոր դեպք է գրանցվել
- 28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել
- 27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին